A
A
Մահացել է Տիգրան Քեոսայանը
Աջակցիր «Ա1+»-ինՄահացել է հայկական ծագմամբ ռուսական կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը։ Տեղեկությունը հայտնել է կինը՝ «Russia Today» մեդիահոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը:
«Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն»,- գրել է նա։
Հունվարի սկզբին Սիմոնյանը հայտնել էր, որ իր ամուսինը կլինիկական մահ է վերապրել և գտնվում է կոմայի մեջ։