Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ կա 4 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացիները, ովքեր վերանորոգելիս են եղել «Opel»-ը ենթարկվել են վրաերթի, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդը և վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Ամիրխանյանը և Մհեր Մանուկյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
© https://shamshyan.com/hy/article/2025/09/15/1291105