A
A
Տանզանիայում «հերոս առնետները» փրկում են կյանքեր՝ գտնելով ականներ ու տուբերկուլյոզ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏանզանիայում հատուկ ծրագրի շրջանակում վարժեցվում են մեծաֆրիկյան առնետներ, որոնք իրենց սուր հոտառության շնորհիվ կարողանում են հայտնաբերել պայթուցիկ ականներ, փնտրել մարդկանց փլատակների տակ և անգամ ախտորոշել տուբերկուլյոզի դեպքերը։
Այս բացառիկ ունակությունների համար նրանց անվանում են «առնետներ-հերոսներ», քանի որ նրանք ամեն օր օգնում են փրկել մարդկային կյանքեր։