A
A
Սերգեյ Մովսեսյանը պարտվեց
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի երկրորդ պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, անհաջողության մատնվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկող մեր շախմատիստը հանդիպման միջնամասում կոպիտ սխալվեց, որի արդյունքում նրա մրցակիցը` հունգարուհի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը, դիրքային առավելություն ստացավ: Վերջինս աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը, եւ 55-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել սպիտակների թագավորին:
Այդպիսով, Սերգեյ Մովսեսյանը 0,5:1,5 հաշվով պարտվեց աշխարհի թիվ 1 շախմատիստուհուն եւ ավարտեց ելույթները: