A
A
Ամառը առաջիկա օրերին չի նահանջի. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսը մոտենում է ավարտին, սակայն ամառային տաք եղանակը շարունակում է պահպանվել։ Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում, իսկ օդի ջերմաստիճանը կայուն կմնա։ Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ավելին, օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է ջերմաստիճանի որոշակի բարձրացում։ Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի նախալեռներում և Երևանում երեկոյան ժամերին դիտվելու են լեռնահովտային քամիներ, ապա օգոստոսի 30-ից դրանք նույնպես կդադարեն», – նշել է Սուրենյանը։
Մասնագետի խոսքով՝ հանրապետության ողջ տարածքում շարունակում է պահպանվել բարձր հրդեհավտանգ իրավիճակ։