A
A
Հայաստանի ակումբները վաստակեցին 600 հազար եվրո
Հայաստանի ակումբները 2010-11 թթ եվրոգավաթների մրցաշարերում միասին վաստակել են 600 հազար եվրո: Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:
Երեւանի «Փյունիկը», որը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլից, ստացել է 130 հազար եվրո, իսկ Երեւանի «Բանանցը», «Ուլիսը» եւ «Միկան», որոնք Եվրոպայի լիգայի մրցումներում նույնպես չեն կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքները, պարգեւատրվել են 90 հազարական եվրոյով: Մնացած 200 հազարը տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիային:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանի ակումբները միասին վաստակել են 960 հազար եվրո, իսկ ադրբեջանականները` 870 հազար: