Բացել լրահոսը Փակել լրահոսը
532917165_1160587256105892_8409364233448996072_n
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz մրցաշարի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայումս ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը շարունակում է հիացնել շախմատասերներին։

Լաս Վեգասում «Freestyle Chess» մրցաշարի հաղթանակից հետո, Արոնյանը նորից բարձրացավ պատվանդան՝ այս անգամ նվաճելով «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» ։

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը դարձավ մրցակիցների համար անհասանելի և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Արագ շախմատի 9 տուրերից հետո Արոնյանը 13/18 միավորով երկրորդն էր մրցաշարային աղյուսակում։

Կայծակնային շախմատի առաջին օրը նա վաստակեց 6/9 միավոր, իսկ երկրորդ օրը նույն հիանալի խաղը շարունակելով՝ ապահովեց հաղթանակը մրցաշարում՝ հավաքելով 23.5 միավոր և մրցակիցներին գերազանցելով 2.5 միավորով։

Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսում անցկացված «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
🔥 Արոնյանը 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
🏆 Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
🥇 1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
🥈 2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
🥉 3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ

Այս հաջողության համար 42-ամյա գրոսմայստերը տուն է տանում 40 հազար ԱՄՆ դոլար մրցանակ։ Արոնյանը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար տարիքն ընդամենը թիվ է։