A
A
Ճնշումներ կան, տեսնենք՝ դատավորը համարձակություն կունենա՞․ կալանքն անտրամաբանական է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔանի որ իրավական գործընթացներ չեն, այլ՝ քաղաքական, ակնկալիքները չեն կարող ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվել։ Մենք չենք կարող ասել այս կամ այն տրամաբանությամբ ինչ-որ որոշում կկայացնի դատավորը, քանի որ ամբողջը քաղաքական գործընթաց է։ Հետագայում կհասկանանք, թե ոնց է ընթանում, արդյոք դատավորը համարձակություն կունենա՞ գնալ քաղաքական ճնշումներին դեմ, թե՝ ոչ»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից, ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, հայտնում է «Առավոտը»։