Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային. նոր շոուի 150 մասնակիցներ ժամանել են Երևան

Երևանում շուտով կբացվի «Տաշիր Արենայի» պրեմիերային սեզոնը՝ միջազգային մասշտաբի թատերական-կրկեսային ներկայացմամբ։ Հայաստանին է այցելել ավելի քան 150 մասնագետներից բաղկացած ստեղծագործական խումբ, որոնք ավարտին են հասցնում նախապատրաստական աշխատանքները։

Նախագծի բեմադրող ռեժիսորն է համաշխարհային ճանաչում ունեցող Պավել Բրյունը, որի շոուներն իրականացվել են Cirque du Soleil-ի, DRAGONE-ի և Լաս Վեգասի ամենահեղինակավոր բեմերում։ Ներկայացումը ստեղծվել է հատուկ Հայաստանի համար՝ միջազգային նորարար լուծումներով, և այն համադում է թատրոնը, կրկեսը, պարը, կենդանի երաժշտությունն ու թվային տեխնոլոգիաները։

Ներկայացման պրեմիերան սպասվում է աշնանը։ Այն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, որը կրկեսի շենքի վերակառուցումից մինչև ներկայացման ամբողջ կազմակերպումը վերցրել է իր վրա։