Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (2)
A A
Հասարակություն

Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղվան Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։

Հունիսի 26-ին Հրայր սարկավագ Հակոբյանը կալանավորվել էր երկու ամսով: 

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։