Արարատի մարզում մի քանի ժամ է` որոնում են անհետ կորած 4 տարեկան աղջնակին
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն ավելի քան երեք ժամ է, ինչ ոստիկաններն ու փրկարարները որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակին։
Տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, ժամը 13։00-ի սահմաններում։ Ըստ երեխայի մոր՝ նա ընդամենը 5 րոպեով աչք է քաշել դստրից, ինչից հետո այլևս չի տեսել նրան։
Դեպքի վայրում իրականացվում են ինտենսիվ որոնողական աշխատանքներ՝ ներգրավված են Արտաշատի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական խմբեր, ջրասուզակներ, դրոններ և կինոլոգներ։
Որոնումներին միացել են նաև հանգստյան գոտու աշխատակիցներն ու բազմաթիվ քաղաքացիներ։ Հանգստյան գոտու արհեստական լճակի ջուրը իջեցվել է, ստուգվում է նաև հարակից Ստալինյան ջրանցքը, որտեղ ջրի հոսքը ժամանակավորապես դադարեցվում է։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։