Նամակ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից․ 8-ամսական Ջուլիետայի պայմանները՝ խիստ անհամապատասխան
Աջակցիր «Ա1+»-ինԶարուհի Փոստանջյանը ահազանգ նամակ է տարածել․
Հուլիսի 13-ին հրապարակվել է բաց նամակ՝ նախկին կալանավորված անձից, ով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կիսվել է պայմանների մասին, որոնցում հայտնվել է բանտարկված երիտասարդ մայրը և նրա 8-ամսական աղջիկը՝ Ջուլիետան։
Նամակում մանրամասն ներկայացվում է, որ կանանց խցերում բացակայում է տաք ջուրը, չկա սանհանգույց, հատակը սառը է և սալապատ, իսկ էլեկտրական տաքացուցիչները համարվում են արգելված։ Այս պայմաններում երեխայի խնամքը, կերակրումը, լողացումը և անվտանգությունը, ըստ նամակի հեղինակի, պարզապես անհնար են։
Նամակը ուղված է հանրությանը, ինչպես նաև՝ Հայաստանի արդարադատության համակարգի պատասխանատուներին, հարցադրելով՝ արդյոք հնարավոր է երեխային այդպիսի պայմաններում պահելը, և ինչպե՞ս են պետության պատասխանատուները արդարացնում այդ խիստ անմարդկային պայմանները։