Երևանում հանդիսավորությամբ բացվեց Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ոսկերչական գործարանում հունիսի 25–ին հանդիսավորությամբ բացվեց գործարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն` գործարար, անվանի հասարակական գործիչ, բարերար Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան այն մեծ ավանդին, որն անվանի գործարարն ունեցել է հայկական ոսկերչության և ադամանդագործության կայացման ու զարգացման գործում, արժևորեցին նրա կազմակերպչական, հասարակական, մասնագիտական կադրերի ձևավորմանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև իրականացրած բազմաթիվ բարեգործական ու հայրենանվեր ծրագրերը։
Լինելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիր անդամ և ՀԱԳՄ նախագահության անդամ, ինչպես նաև 1998 թվականին նախաձեռնելով Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության ստեղծումը, Էմիլ Գրիգորյանը ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն, մասնակցել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորմանը, համախմբել հայաստանցի և աշխարհասփյուռ հայ ոսկերիչների ներուժը, նպաստել հայրենական ոսկերչագործության հանրայնացմանն արտերկրում։ Իր հայրենանվեր գործունեության համար Էմիլ Գրիգորյանն արժանացել է մի շարք պետական պարգևների։
Հուշատախտակը հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյանը, ճարտարապետն է Տրգրան Բարսեղյանը։
Հանդիսության մասնակիցներին ներկայացվեց նաև Էմիլ Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ։