Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Մերձավոր և Միջին Արևելքում լարվածության սրման առնչությամբ

 ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա, ինչպես արդեն նախազգուշացրել էր ռուսական կողմը, հանգեցնում են կտրուկ սրման և իրավիճակի ռադիկալ ապակայունացման Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում։

Նկատվում է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խիստ վտանգավոր խարխլում՝ երկարաժամկետ և առավելագույնս վնասակար հետևանքներով, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի, օդային, ծովային և այլ հաղորդակցության ուղիների, ինչպես նաև՝ ոչ պակաս կարևոր՝ չտարածման ռեժիմի համար։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիան, ռեժիմի փոփոխության բացահայտ փորձերը, երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները, ներքին գործերին միջամտելը և Իրանի ժողովրդի փոխարեն նրա ճակատագիրը որոշելու փորձերը կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը, միջազգային իրավունքի հիմքային նորմերն ու սկզբունքները։

❗️ Այս անթույլատրելի զարգացումներին պետք է անհապաղ վերջ դրվի։

Մենք կրկին կոչ ենք անում դադարեցնել զինված էսկալացիայի խորացումը, ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական և դիվանագիտական ջանքերին և պահպանել միջազգային իրավունքը։

Սույն նպատակով էլ Ռուսաստանը շարունակելու է իր ակտիվ դիրքորոշումը ինչպես ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի հարթակներում, այնպես էլ տարբեր կողմերի հետ երկկողմ շփումներում։