
A
A
Այսօր ամառային արևադարձն է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 21-ին, տեղի է ունենում ամառային արևադարձը։ Այս օրը Արեգակը հասնում է իր ամենաբարձր կետին երկնքում, և հյուսիսային կիսագնդում գրանցվում է տարվա ամենաերկար օրը և ամենակարճ գիշերը։
📍 Երևանում այսօր ցերեկը տևում է շուրջ 15 ժամ 13 րոպե, իսկ վաղվանից սկսած՝ օրերը աստիճանաբար կսկսեն կարճանալ։
🌓 Օրերը կշարունակեն կարճանալ մինչև սեպտեմբերի 22-ը, երբ տեղի կունենա աշնանային գիշերահավասարությունը, և ցերեկն ու գիշերը կդառնան գրեթե հավասար՝ մոտ 12 ժամ։
Այնուհետև՝ սեպտեմբերի 22-ից հետո գիշերները կսկսեն գերազանցել ցերեկներին, մինչև հասնենք ձմեռային արևադարձին՝ դեկտեմբերի 21-ին։
Ամառային արևադարձը նշվում է որպես բնության լիության, լույսի և կյանքի խորհրդանիշ։ Այսօր հրաշալի օր է շնորհակալությամբ դիմավորելու արևը և վայելելու տարվա ամենալուսավոր օրը։