
A
A
Հունիսի 23-ին Աջափնյակում կխաթարվի ջրամատակարարումը պլանային հոսանքազրկման պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հունիսի 23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ 21.06.2025թ.