Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-1280x746z-0.6141
A A
Պաշտոնական

Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է  արձագանքում։