Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-06-01 092535
A A
Հասարակություն

Բրյանսկում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ

Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավտոմեքենաների և գնացքի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել: 
 
Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության պատճառով։ 
 
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գնացքի վրա ավտոմոբիլային կամրջի կոնստրուկցիաների փլուզումից հետո, երբ այն անցնում էր դրա տակով։ 
 
Զոհերի թիվը 7 է, վիրավորներինը ՝ 66, նրանցից 3 -ը երեխաներ են, հայտնել Է մարզպետ  Բոգոմազը: 
 
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 180 մարդ եւ 60 միավոր տեխնիկա: