
«Կոմո»-«Ինտեր»․ Ուղիղ միացում
Աջակցիր «Ա1+»-ինԻնտերը դեռ պայքարում է Սկուդետտոյի համար, բայց ամեն ինչ կախված է Նապոլիից
Չնայած նախավերջին տուրում «Լացիոյի» հետ 2:2 հաշվով գրանցած ոչ-ոքի արդյունքին, «Ինտերը» շարունակում է պահպանել Իտալիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը։ Այս պահին միլանցիները ունեն 78 միավոր՝ մեկ միավորով զիջելով առաջատար «Նապոլիին», որը վերջին տուրում 0:0 է խաղացել «Պարմայի» հետ։
Վերջին՝ վճռորոշ տուրում «Ինտերը» մրցելու է «Կոմոյի» հետ (արտագնա խաղ), մինչդեռ «Նապոլին» հյուրընկալելու է «Կալյարիին»։
«Ինտերի» համար միակ սցենարը Սկուդետտո նվաճելու համար հաղթանակն է, միևնույն ժամանակ սպասելով, որ «Նապոլին» կամ ոչ-ոքի խաղա, կամ էլ պարտվի։ Եթե երկու թիմերն էլ հաղթեն, «Նապոլին» կպահպանի իր միավորային առավելությունը և կդառնա չեմպիոն։ Իսկ այն դեպքում, երբ երկու թիմերն էլ ավարտեն մրցաշրջանը հավասար միավորներով, ըստ Սերիա Ա-ի կանոնակարգի՝ կնշանակվի պլեյ-օֆֆ հանդիպում՝ հաղթողը որոշելու համար։
Այսպիսով, «Ինտերը» դեռ ունի իրական հնարավորություն նվաճելու Սկուդետտոն, սակայն վերջնական արդյունքը կախված է ոչ միայն իր խաղից, այլ նաև «Նապոլիի» ելույթից վերջին տուրում։
----------------
Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը։
«Ինտեր»․ Զոմեր, Բիսեկ, Դե Վրեյ, Աուգուստո, Դարմիան, Ասլանի, Չալհանօղլու, Դիմարկո, Կոռեա, Զալեւսկի, Թարեմի։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ կամ այստեղ