HoReCa ոլորտի լավագույն մասնագետները կլինեն Կապանում
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկում են GastroCamp Kapan 2025 նախագծի եզրափակիչ միջոցառումները: Մայիսի 29-31-ը կազմակերպվելու են ինտենսիվ դասընթացներ և գործնական պարապունքներ HoReCa (հյուրանոցային, ռեստորանային, սրճարանային) անձնակազմի և ոլորտով հետաքրքրված անձանց համար։ Դասընթացը ներառում է հինգ հիմնական թեմատիկ ուղղություններ՝
1. Ռեստորանի կառավարում
2. Հյուրանոցային սպասարկում
3. Խոհարարություն, գինի և բար
4. Մարքեթինգ և սոցիալական կայքերի կառավարում
5. Ռեստորանային և հյուրանոցային միջավայրի դիզայն
Հրավիրյալ մասնագետները լավագույնն են իրենց ոլորտում, ունեն միջազգային ճանաչում և հարուստ փորձ: Նրանց թվում են սոմելիե Վահան Գասպարյանը, շեֆ խոհարար Աննա Ելովիկովան, սննդի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Երվանդ Փափազյանը, PR մասնագետ Ալինա Վոյնովան, ռեստորանային ստարտափեր և հիմնադիր Անի Հովակիմյանը:
Դասընթացների մասշտաբը և մակարդակը աննախադեպ է լինելու մարզի համար: Արդյունքում տեղի հյուրընկալության ոլորտը կստանա նոր գիտելիքներ, հմտություններ, կծանոթանա ժամանակակից միտումներին և նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին: Մասնակցելու համար բավարար է գրանցվել հղումով