Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-05-18 180020
A A
Հասարակություն

Նուբարաշենում կանգառում հայտնաբերվել է տարեց տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որտեղից հայտնել են որ շտապբուժօգնության կայանի թիվ 43 խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 6-րդ փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփան Խ.-ն է։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։