Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (1)
A A
Հասարակություն

Սահմանապահ զինվորի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։