Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ աշխարհի չեմպիոն

Սպորտ
9daa33e65c48c9808ae7fa9dc117911d

Շախմատի Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Ուկրաինայի հետ, գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Բոլոր չորս պարտիաներն էլ (Վասիլի Իվանչուկ - Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան - Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո - Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան - Ալեքսանդր Մոիսեենկո) ավարտվեցին ոչ-ոքի։ Մեր թիմը վաստակեց 14 միավոր եւ անհասանելի դարձավ իր երկու հետապնդողների` Չինաստանի եւ նույն Ուկրաինայի հավաքականների համար:

Չինաստանում ընթացող թիմային առաջնության 9-րդ տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են, ուստի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը պարզ կդառնա ավելի ուշ: