Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստանկեւիչը մեդալ չնվաճեց

Սպորտ
818c3312e711d0ef41c4f917efdaedfb

Գերմանական Համբուրգում ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրեց միայն Ժաննա Ստանկեւիչը:

Նա, կանանց 57 կգ քաշային կարգի մրցումներում հաղթելով առաջին երկու մրցակիցներին, մտավ քառորդ եզրափակիչ: Սակայն այս փուլում Ժաննա պարտվեց բրիտանացի Սոֆի Կոկսին:

Սփոփման մրցումներում մեր մարզուհին սկզբում հաղթեց իտալացի Ալեսիա Ռեգիսին, սակայն հետո զիջեց գերմանացի Հաննա Բրյուկին եւ մնաց առանց բրոնզե մեդալի:

Տղամարդկանց մրցումներին, որին մասնակցեցին 32 երկրների ձյուդոիստներ, Հայաստանը հայտ չէր ներկայացրել: