A
A
Միհրան Ջաբուզյանը` ոսկե մեդալակիր
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ նվաճեց Կիեւում ավարտված միջազգային մրցաշարում:
55 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր ըմբիշ Միհրան Ջաբուզյանը, որը եզրափակիչում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Դիլշոդ Մանսուրովին եւ դարձավ մրցաշարի հաղթող:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նույնպես հասավ եզրափակիչ, սակայն վերջին մարտում պարտվեց ուկրաինացի ըմբիշին եւ արժանացավ արծաթե մեդալի: Իսկ ահա մեր հավաքականի լեգեոնականներ Մուսա Մուրթազալիեւը (74 կգ) եւ Հաջի Մուրադ Նուրմագոմեդովը (84 կգ) չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով: