«Ուլիսը» գլխավորեց աղյուսակը
Մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը:
Բարձրագույն խմբի 3-րդ խաղաշրջանը անհաջող սկսեց մրցաշարի միանձնյա առաջատար Կապանի «Գանձասարը», որը սեփական դաշտում 0:1 հաշվով զիջեց Երեւանի «Ուլիսին»:
Այդ պարտությունից հետո կապանցիները նահանջեցին 2-րդ հորիզոնական, իսկ աղյուսակը սկսեցին գլխավորել հենց ուլիսցիները, քանի որ նրանց շրջանցելու հնարավորություն ունեցող Երեւանի «Փյունիկը» Իջեւանում ոչ-ոքի խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ` 1:1, եւ հերթական 2 միավորը կորցրեց:
Երեւանի «Միկան» իր հարկի տակ վստահ հաղթեց Գյումրիի «Շիրակին»` 4:1, իսկ նախավերջին տեղում ընթացող Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց առաջնության հետնապահ Երեւանի «Արարատին»` 5:0: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի Էդուարդո դոս Սանթոսը:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Ուլիս 15 30
2. Գանձասար 15 29
3. Փյունիկ 15 28
4. Միկա 15 21
5. Իմպուլս 15 19
6. Բանանց 15 15
7. Շիրակ 15 13
8. Արարատ 15 9
16-րդ տուր
30 հուլիսի
«Փյունիկ» - «Գանձասար»
«Շիրակ» - «Իմպուլս»
31 հուլիսի
«Արարատ» - «Միկա»
«Բանանց» - «Ուլիս»