
A
A
Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները: