A
A
Հրդեհ է բռնկվել Ռուսաստանից մեծ քանակի կոնյակի շշեր տեղափոխող Iveco մակնիշի բեռնատարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնությունից Երևան մեծ քանակությամբ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։