Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» գլխավորեց Վարդան Բիչախչյանը

Սպորտ
749f10198ebbc00d7eeee01aa83c4d4f

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ երիտասարդ մասնագետն 2009-10 թթ եղել է հենց «Շիրակի» գլխավոր մարզիչը։ Մինչ այդ նա գլխավորում էր «Շիրակ-2»-ը, որը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Վարդան Բիչախչյանին օգնելու են Ֆելիքս Խոջոյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Իսկ «Շիրակ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ վերջերս «Շիրակ» ակումբը պաշտոնանկ արեց Սամվել Պետրոսյանին: