A
A
Մարկոսը հաղթանակ բերեց «Մետալուրգին»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը գոլով նշեց իր նորամուտը Ուկրաինայի առաջնությունում: Նրա թիմը, Դոնեցկի «Մետալուրգը» 1-ին տուրի խաղում Օդեսայում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Չեռնոմորեցին»: Հաղթական գոլը 46-րդ րոպեին խփեց մեր հավաքականի ֆուտբոլիստը: Նշենք, որ խաղին մասնակցեցին նաեւ մեր մյուս երկու լեգեոնականները` Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը:
Նոր մրցաշրջանը հաջող սկսեց նաեւ Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինայի չեմպիոնը սեփական հարկի տակ ջախջախեց Կիեւի «Օբոլոնին»` 4:0: Դաշտի տերերի երրորդ գոլն իր անվան դիմաց գրանցեց Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, խաղի կազմակերպիչները մեր ֆուտբոլիստի հաջողությունը «նշեցին» Արամ Խաչատրյանի «Սուսերի պար»-ի հնչյուններով: