Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Աղասյանը մտավ եզրափակիչ

Սպորտ
e3151566f5996984af5143153a78ebce

Հայաստանի եռացատկորդ Լեւոն Աղասյանը ֆրանսիական Լիլ քաղաքում տեղի ունեցող աշխարհի աթլետիկայի պատանեկան առաջնությունում հաղթահարելով նախնական փուլը, մտել է եզրափակիչ եւ շարունակում է պայքարը մեդալների համար:

16-ամյա մեր մարզիկը որակավորման մրցումներում ցույց է տվել 15.22 մ արդյունք եւ իր խմբում զբաղեցրել 4-րդ տեղը: Այսօր 12 ուժեղագույն եռացատկորդները կվիճարկեն երեք մեդալները:

Մեր մյուս մասնակիցները չկարողացան հաղթահարել առաջին արգելքը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Սարգիս Կոստանդյանը 100 մ վազքի մրցումներում 11.19 վրկ արդյունքով իր խմբում զբաղեցրել է վերջին` 8-րդ տեղը: Սամվել Գրիգորյանը 400 մ վազքում ցույց է տվել 4-րդ արդյունքը (49.64):

Դիանա Խուբեսերյանը 100 մ վազքում գրավել է 5-րդ տեղը` 12.64 վրկ, իսկ Սաթենիկ Հովհաննիսյանը հեռացատկի մրցումներում` 8-րդ տեղը` 5.76 մ: