A
A
Ծանրորդները կխաղարկեն Հայաստանի գավաթը
Հուլիսի 10-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի գավաթի խաղարկությունը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, մրցումներին կմասնակցեն ֆեդերացիայի կողմից հրավիրված ծանրորդները:
Հայաստանի գավաթակիրը, ինչպես միշտ, կորոշվի Սինկլերի հաշվարկով (երկամարտում ծանրորդի ցույց տված արդյունքը բաժանվում է նրա անձնական քաշի վրա): Հիշեցնենք, որ անցած տարի երկրի գավաթին տիրել էր 105 կգ քաշային Արթուր Բաբայանը:
Ինչպես տեղեկացրեց Փաշիկ Ալավերդյանը, գավաթի խաղարկության արդյունքներով կորոշվի Հայաստանի հավաքականի կազմը, որը օգոստոսի 12-23-ը կմասնակցի Չինաստանում կայանալիք համաշխարհային ամառային Ունիվերսիադային: