Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերապրեցին

Մշակույթ
78c9e85eb0074736f7d6e77b71aea47b

 

"Դեպի վերջ" ` հավասար է "էնդշպիլ" + "Աղետ" կամ էլ հավասար է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմյուել Բեքեթի երկու պիեսները մեկ ներկայացմամբ, "Գոյ" փորձարարական թատրոնի բեմում, Արթուր Սահակյանի բեմադրությամբ:

"էնդշպիլը"- երկրագնդի վերջին բնակիչների պատմությունն է` կույր անդամալույծ Համի:
Բեքեթի բնորոշմամբ` իր կյանքի շախմատի պարտիան ի սկզբանե տանուլ տված թագավորի, նրա ծառա Քլովի ու Համի ծնողների` Նելլի ու Նագի պատմությունն է:

"Աղետը" `կոչ է ի պաշտպանություն արվեստագետի ազատ ստեղծագործելու իրավունքի:

Իսկ այս պատմության հաջողությանը նպաստել էր Կարինե Խոդիկյանի անթերի թարգմանությունը, Վահագն Թևանյանի ազդեցիկ բեմանկարչությունը, դերասանների` առաջինից մինչ վերջին րոպեն հանդիսատեսին լարված պահող խաղը, և հատուկ այս ներկայացման համար գրված Արթուր Մանուկյանի և Քրիստ Մանարյանի հուզական "Օրորը"` Անուշ Արշակյանի կատարմամբ:

Ասենք նաև, որ ռեժիսոր Արթուր Սահակյանի այս ներկայացումը տարիներ սպասված հանդիպում էր Բեքեթի աբսուրդի թատրոնի հոռետես, սակայն մարդկության հանդեպ անսահման սեր կրող աշխարհի հետ:
Սպասված գոնե նրանց համար, ով տեսել ու հիշում էր տարիներ առաջ այս նույն բեմում նրա բեմադրած Իոնեսկոյի "Ռնգեղջյուրն" ու Բեքեթի "Գոդոյին սպասելիս" ներկայացումները:

Ու դահլիճում գտնվողներից յուրաքանչյուրը, թվացյալ անհեթեթ ու անհասկանալի, իրականում` մոտ ու ճանաչելի հերոսների հետ վերապրեց իր կորուսյալ աշխարհը: