Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» կմեկնի Վրաստան

Սպորտ
d7d0e90f61755893bf80831907081c84

 

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար Կապանի «Գանձասարը» մրցաշարի երկրորդ կեսին կպատրաստվի Վրաստանում: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Առաջնության առաջին շրջանի ավարտից հետո թիմին մեկ շաբաթով հանգիստ ենք տվել: Հուլիսի 2-ին հավաքվելու ենք ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հաջորդ օրը կմեկնենք կամ Բաթումի, կամ Ուռեկի, որտեղ նախատեսել ենք ուսումնամարզական հավաք: Հայաստան կվերադառնանք հուլիսի 14-ին: Տղաներին երկօրյա հանգիստ կտանք, իսկ հուլիսի 17-ին արդեն կհավաքվենք Կապանում եւ կպատրաստվենք երրորդ շրջանի առաջին խաղին»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչպես են անցկացնելու իրենց հանգիստը թիմի լեգեոնականները, Աբրահամ Խաշմանյանը ասաց. «Թիմի սերբ լեգեոնականներին մեկնել են իրենց հայրենիք, քանի որ վաղուց չեն եղել տանը: Մենք նրանց երկու լրացուցիչ օր ենք տվել: Իսկ ահա մնացած լեգեոնականները իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանում»:

Ըստ Աբրահամ Խաշմանյանի` «Գանձասարը» չնայած առաջին կեսից հետո զբաղեցնում է առաջին տեղը, սակայն թիմը դեռեւս համալրման կարիք ունի.

«Մեզ շտապ կերպով անհրաժեշտ են երկու եզրային կիսապաշտպաններ: Վատ չի լինի, եթե ձեռք բերենք նաեւ եւս մեկ կենտրոնական կիսապաշտպան: Ակումբի ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Առաջիկայում մեզ կմիանան ֆուտբոլիստներ Բրազիլիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Նրանցից լավագույններին կընդգրկենք թիմի կազմում»: