Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Մալոյանը դեմ չէ

Սպորտ
a1031af60a4e8c6123c6056d47041413

Ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Բրյանսկի «Դինամոյի» հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը, պատասխանելով թիմի երկրպագուների հարցերին, հայտարարել է, որ դեմ չի լինի հանդես գալ Հայաստանի հավաքականում:

«Ես չնայած հայերեն խոսել չգիտեմ, հատուկ չեմ հետեւում Հայաստանի ազգային թիմի խաղերին, սակայն եթե հարց առաջանա, արդյոք ցանկանում եմ խաղալ իմ պատմական հայրենիքի հավաքականում, ապա ավելի շուտ կպատասխանեմ այո, քան ոչ»,-ասաց նա:

Սակայն Մոսկվայի «Սպարտակի» դպրոցի սանը միաժամանակ նշել է, որ դեռ հույս ունի հրավեր ստանալու նաեւ Ռուսաստանի հավաքականից.

«Ես կատարելագործվելու տեղ ունեմ, հետեւաբար լավ հնարավորություններ կան նաեւ խաղալու Ռուսաստանի հավաքականում»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արթուր Մալոյանը ասել է, որ այժմ մտածում է ավելի արդյունավետ խաղ ցույց տալու մասին, որպեսզի թիմը հաղթանակներ տանի եւ հեռանա վտանգավոր գոտուց: