Հայաստանը բացահայտ առաջատար է
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը գերազանց է մեկնարկել Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկությունում:
Չորս տուրից հետո մեր թիմը 8 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը: Առաջին տուրում Հայաստանը 3:1, 3:1 հաշվով հաղթել է Չինաստանի հավաքականին, իսկ երկրորդում առավելության է հասել Ղազախստանի ընտրանու նկատմամբ` 3,5:0.5, 4:0:
Մեր պատանի շախմատիստներին հետապնդող Ադրբեջանի եւ Ռուսաստանի հավաքականները իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Հավելենք, որ խաղարկությանը մասնակցում են 8 թիմեր, որոնցում ընդգրկված են 4 պատանի եւ 1 աղջիկ շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է 2 շրջանով: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 3-ին:
Մոսկվայում Հայաստանի հավաքականի հանդես է գալիս այսպիսի կազմով.
1. Արսեն Եղիազարյան
2. Սուսաննա Գաբոյան
3. Կարեն Գրիգորյան
4. Տիգրան Հարությունյան
5. Հովհաննես Գաբուզյան