Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը 2-րդ տեղը գրավեց

Սպորտ
fce50f6d2638a3895b7bd37dc4f0b078

Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 2-րդ տեղը գրավեց Բուդապեշտում ավարտված շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարում:

Վերջին` 10-րդ տուրում, մեր շախմատիստուհին հաղթեց հունգարուհի Էսթեր Դուդաշին եւ վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ հունգարուհի Իլդիկո Մադլին:

Մրցակարգով 2-րդ ճանաչվեց Լիլիթ Մկրտչյանը, որը մրցակցին գերազանցեց իր բարձր ռեյտինգով (առաջին երկու ցուցանիշները` հաղթանակների քանակը եւ իրար միջեւ անցկացրած պարտիաների արդյունքները, հավասար էին):

Հուշամրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որը վերջին պարտիայում առավելության հասավ բելառուսցի Աննա Շարեւիչի նկատմամբ եւ վաստակեց 6,5 միավոր: