A
A
Աննա Սամուիլը կերգի Երեւանում
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է դասական համերգ հայտնի սոպրանո Աննա Սամուիլի մասնակցությամբ: Համերգը տեղի է ունենալու հունիս 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Աննա Սամուիլը Բեռլինի Deutsche Staatsoper-ի առաջատար երգչուհիներից է: Նա մասնակցել է համաշխարհային հայտնի փառատոններին և հրավիրվել այնպիսի հռչակված թատրոններ, ինչպիսիք են Metropolitan Opera (Նյու Յորք) New York, Teatro Alla Scala (Միլան), Salzburg Festival, Bunka Kaikan (Տոկիո), Bayerische Staatsoper (Մյունխեն), Royal Opera House Covent Garden (Լոնդոն) և այլն: