A
A
ՔԿ-ն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության․ Գեղամ Մանուկյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի ընկերներ։
Օրերս, ի զարմանս ինձ, քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։
Առ այդ խնդրանքս է՝
եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց, թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից,
անձնականով արձագանքեք։
Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։
Կսպասեմ։
