Բացել լրահոսը Փակել լրահոսը
455177568_3222161067922980_2139357916603199324_n
A A
Պաշտոնական

14 երկրներում ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2024 թվականին 14 երկրներում 🌡️ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել, գրում է Guardian պարբերականը՝ մեջբերելով կլիմայագետ Մաքսիմիլիանո Հերերային։ Թերթի մեջբերված տվյալների համաձայն՝ 2024 թվականին ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել 🇨🇷Կոստա Ռիկայում՝ 41,5 °C, 🇰🇲Կոմորում՝ 36,2 °C, 🇨🇬Կոնգոյում՝ 39,6 °, 🇲🇻Մալդիվներում՝ 35,1 °, 🇹🇬Տոգոյում՝ 44°, 🇲🇱Մալիում՝ 48,5°, 🇧🇿Բելիզում՝ 42,3°, 🇹🇩Չադում՝ 48°, 🇰🇭Կամբոջայում՝ 42,8°, 🇬🇭Գանայում՝ 44,6°, 🇱🇦 Լաոսում՝ 43,7°, 🇵🇼Պալաուում՝ 35,6°, 🇪🇬Եգիպտոսում՝ 50,9°, 🇲🇽Մեքսիկայում՝ 52°։
‼️«Ծայրահեղ ջերմային երևույթների այս թիվը գերազանցում է այն ամենը, ինչ երբևէ նկատվել է կամ նույնիսկ հնարավոր է համարվել նախկինում: 2024 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հուլիս ամիսները ամենաբարձրն են եղել բոլոր վիճակագրական տվյալներում»,- Հերերայի խոսքերն է մեջբերում պարբերականը։
 
Պարբերականը նշում է, որ 2024 թվականին տարբեր երկրներում գրանցվել են նաև 130 ամսական 🌡️ջերմային ռեկորդներ, իսկ տասնյակ հազարավոր տեղական առավելագույններ գրանցվել են աշխարհի տարբեր մոնիտորինգային կայաններում։
 
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ, գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարում: Դրան կնպաստեն ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա-Նինայից մինչև Էլ-Նինյո: Այս երեւույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։ Հոսանքների փուլերի փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա-Նինայի ժամանակ մթնոլորտից ջերմությունն ինտենսիվորեն գնում է դեպի օվկիանոս, իսկ Էլ-Նինյոյի ժամանակ հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Փոխանակման գործընթացը սկսվել է 2023 թվականի ամռանը։