Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Լիլիթ Գալոյանը

Սպորտ
15df319cf9038ac4e9c632ccae9bfed1

Շախմատի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին Վորոնեժում անցկացվող շախմատային փառատոնի 4-րդ տուրում մեր մասնակիցներից միավոր վաստակեց միայն գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Իվան Դենիսովին: Նա վաստակեց 2,5 միավոր եւ բաժանում է 18-34-րդ տեղերը:

Նույնքան միավոր ունեն նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը եւ Գեւորգ Հարությունյանը: Առաջինն ոչ-ոքի խաղաց Անատոլի Պոլիվանովի հետ, իսկ Գեւորգ Հարությունյանը պարտվեց Անդրեյ Դեւյատկինին: Մեր չորրորդ մասնակիցը` Նելլի Աղինյանը, նույնպես անհաջող հանդես եկավ` զիջելով Դմիտրի Չուպրինովին: Նա իր ակտիվում ունի 1,5 միավոր: