A
A
Ֆայեզ Ջուման դատապարտվեց մահապատժի
Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականի ֆուտբոլիստ Ֆայեզ Ջուման այսօր դատապարտվել է մահապատժի: Այդ մասին տեղեկացնում է տեղի ամենամեծ տպաքանակ ունեցող «Գալֆ Նյուս» օրաթերթը:
Նման խիստ որոշում կայացրել է Աբու Դաբիի գերագույն դատարանը, որը չեղյալ է համարել երկու տարի առաջ Շարջայի քաղաքային դատարանի կայացրած որոշումը, ըստ որի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման:
Նշենք, որ 2008 թվականին Ֆայեզ Ջուման փողոցային ծեծկռտոցի ժամանակ դանակի հարվածներով դիտավորյալ մարդ էր սպանել:
Ի դեպ, մահապատժի են դատապարտվել նաեւ ֆուտբոլիստի եղբայրը, Մոզես Ջուման եւ «Շարջա» թիմի նախկին խաղացող Մոհամեդ Նաջիբը, որոնք նույնպես մասնակցել էին այդ սպանությանը: