A
A
Հայաստան – Վրաստան` 0:0
Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այսօր Հանքավանում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Վրաստանի այդ տարիքային թիմի հետ:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից, հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0: Երկրորդ ստուգողական խաղը թիմերը կանցկացնեն հունիսի 17-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: