Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը մեկնեց Անկարա

Սպորտ
11e4ec4821f07c14c6db79baaa240469

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այսօր մեկնեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հունիսի 17-25-ը տեղի կունենա տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 39-րդ առաջնությունը:

Այդ մրցումներում Հայաստանը մարզիկներ է հայտավորել միայն առաջին յոթ քաշային կարգերում. Հովհաննես Դանիելյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (56 կգ), Վլադիմիր Սարուխանյան (60 կգ), Սամվել Մաթեւոսյան (69 կգ), Հրաչիկ Ջավախյան (64 կգ), Արթուր Խաչատրյան (75 կգ):

Նշենք, որ մրցաշարին պատրաստվելու համար մեր հավաքականը Արարատի «Այգ» մարզաբազայում երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Իրանի ընտրանու հետ: