Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սխալվում եք, Ձեր Կառավարությունն է թուրքին տարածք տվել. Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին (տեսանյութ)

«Քաղաքացին՝ Կիրանցում, թե Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որը վկայում է, որ այն հողը, որի վրա դու տուն ես կառուցել, ապրում ես՝ քոնն է, Հայաստանի Հանրապետությանն է։ Հիմա դուք ասում եք քարտեզը սխալ է։ Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ՝ ուղղեիք, նոր թուղթ տայիք։ Դա չեք արել»,- ԱԺ նիստի ժամանակ ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա վրդովմունք է հայտնել և հստակ պատասխան պահանջել կադաստրի պետական կոմիտեից՝ իմանալու ինչքան տարածք է նրանց սխալմունքի արդյունքում տրվել թշնամուն։

«Էդ ոնց եղավ, որ բոլոր սխալներն ի վնաս մեզ են։ Հերն անիծեմ, լավ, մի հատ սխալ չի՞ եղել, որ ի շահ մեզ լիներ։ Չի լինում տենց բան։ Ձեր կառավարությունը գիտությանը դեմ պնդումներ է անում»,- ասել է ՀՅԴ պատգամավորը։