Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Mirror - Spectator -ը` 80 տարեկան

Մշակույթ
42f795ea3f487d39212e7a2372d51d3b

Նյու Ջերսիի «Մարրիոթ» հյուրանոցի շքեղ դահլիճում մեծ շուքով նշվեց անգլիալեզու Mirror - Spectator շաբաթաթերթի հիմնադրման 80-ամյակը: ԱՄՆ-ի եւ ՀՀ օրհներգերից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ստեփան Քյուրքչյանին, Էդմոնդ Ազատյանին, դոկտոր Էդգար Հուսեփյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ուրիշներին: Նրանք արժանահիշատակորեն նշեցին թերթի հիմնադիր և նախկին աշխատակիցներ դոկտոր՝ Մովսես Հովսեփյանին, Ջեկ Անդրեասյանին, Արմինե Դիքիջյանին եւ շատ ուրիշներին, որոնք ութ տասնամյակներ շարունակ տեր են կանգնել այս թերթին:

Շաբաթերթի խմբագրական կազմին հոբելյանական 80- րդ տարեդարձի առթիվ ՄԱԿ- ում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակազմի եւ անձամբ իր անունից ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներ հաղորդեց արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը. «Անցնող տասնամյակների ընթացքում անգլալեզու այս շաբաթաթերթը լավագույնս պահպանել է սփյուռքում հայ մամուլի ավանդույթները՝ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ ամերիկահայության եւ աշխարհով մեկ սփռված ու հայաստանաբնակ մեր հայրենակիցների միջեւ: Մաղթում եմ շաբաթաթերթին իր առաքելության անարգելք շարունակություն՝ ի բարօրություն սփյուռքահայ ընթերցողի»,- ասաց նա:

Ներկաները ջերմությամբ ընդունեցին ջազային երգերի անզուգական կատարող Տաթեւիկ Հովհաննիսյանին՝ բարձր գնահատելով նրա կատարողական արվեստը:
Երեկոյի վերջում հոբելյանական կարկանդակը կտրեցին Mirror Spectator թերթի գլխավոր խմբագիր՝ Ալին Գրիգորյանը եւ Թեքեյան Մշակութային Միության ատենապետ Հակոբ Վարդիվարյանը :

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի