Թագուհու սիրելիները Երեւանում էին
Գրեմմի մրցանակակիր բրիտանական լեգենդար The King's singers վոկալ խումբը, երեկ երեկոյան, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մեկ բացառիկ համերգով ներկայացավ Երևանյան հանդիսատեսին:
Միջնադարյան մադրիգալից մինչեւ ժամանակակից երաժշտություն ու սիրված հիթեր, կատարյալ վոկալ, յուրատիպ և ներդաշնակ ակապելա երգեցողություն, համեմված սրամիտ հումորով.այս ամենը ներկայացրին Անգլիական թագուհու սիրելիները, որոնք բաց չեն թողնում և ոչ մի հանդիսություն արքայական ընտանիքում:
"Երևանյան հեռանկարներ" երաժշտական միջազգային փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը տաս տարի երազում էր King's singers -ը Հայաստան բերել:
Երազանքն իրականացավ, փառատոնի 12 -րդ համերգաշրջանի մեկնարկն էլ տրվեց:
Փառատոնի ընթացքում այս տարի էլ բարձրաճաշակ երաժշտասերները կվայելեն միջազգային ճանաչում ունեցող խմբերի ու մենակատարների, այդ թվում` «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբի, «Հագեն» լարային քառյակի, Պինկաս Ցուկերմանի ելույթները: