Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժառանգած պապենական օջախը ասում եք մերը չէ, ադրբեջանական է, պետք է խոնարհվեք ադրբեջանցիների առաջ (տեսանյութ)

Գառնիկ Դանիելյանի խոսքերով՝ կիրանցիներն են պատվիրակել լինել ազգային ժողովի նիստերի դահլիճում է և ԱԺ ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում Տավուշի մարզում։

-Ամիսներ շարունակ կիրանցի, բաղանիսցի, ոսկեպարցի մեր հայրենակիցներն ապրում են ողբերգական օրեր։ Այսպես ինչքա՞ն պետք է շարունակվի։ Երկար է խոսվել սահմանազատման- սահմանագծման թեմայի շուրջ և քննարկումներ արվել ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս, բայց անկեղծ պիտի խոսենք, որ դրանք միակողմանի զիջումներ են։ Անգամ ՔՊ պատգամավորներն են դրա մեջ համոզվել։ Ադրբեջանը պահանջել է, Հայաստանն այդ պահանջները բավարարել է։ Կոնկրետ մարդկանց ճակատագրերի մասին եմ ուզում խոսել,- ասել է Գ. Դանիելյանը՝ ամբիոնից ցուցադրելով պատմական Կիրանց գյուղի քարտեզը, որտեղ կարմիր գույնով գծված բաժանարար գիծը գյուղը երկու մասի է բաժանում՝ ադրբեջանական և հայկական։

Ըստ պատգամավորի՝ այնտեղ եկեղեցին է, որ նորոգվում է, դպրոցն է, որ կառուցվում է։

-Իմ մոտ կա 50 և ավելի վկայականներ։ 50 և ավել իրական մարդկանց ճակատագրեր են, որոնց հիմա եկել և ասում են, որ էտի քոնը չի, էտի Ադրբեջանա,- ասում է Գառնիկ Դանիելյանը։