Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կիրանցում ու Ոսկեպարում 2026-ի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Դերակատարները միշտ նույնն են, նույն քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են, հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարցն է, նոր կամ անսպասելի բան չենք տեսնում։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Շարժմանը։

«Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակը, ինչու պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք։ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով»,- ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղել է շարժման վերաբերյալ, նա պատասխանեց․

«Այո, սկզբից, բայց շատ քիչ, մենք ավելի շատ զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման և այլ գործերով»։