Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

✅Արտակ Բեգլարյան՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար ✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ ❗️Հրավեր է ուղարկվել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որը ենթակա է հաստատման։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրահանգումները։ Հրապարակված զեկույցով Կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ։ Դրանք իրականացվել են ազգային ու էթնիկ պատկանելությամբ հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ինչպես նաև հանցագործությունների ձայնագրման և տեսանյութերի տարածման գործողությունները։ Դրանք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ներառելով ողջ անձանց գլխատման, դիակների պղծման և անդամահատման դեպքեր, այդ թվում՝ դրանք կատարվում են տեսախցիկի առաջ այնպես, որ ենթադրվում է կատարողների մոտ պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը։